News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկիին մտահոգում է Գերմանիայի արձագանքը Ուկրաինայի շուրջ իրավիճակին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Գերմանիան արգելափակում է ՆԱՏՕ-ի դաշնակից Էստոնիային Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցում, հայտնում է Reuters-ը։

The Wall Street Journal-ը գրել է, որ Բեռլինը հրաժարվում է թույլատրել գերմանական զենքի արտահանումն Ուկրաինա։ 

«Ես հետեւել եմ Ուկրաինայում տիրող իրավիճակին եւ Ռուսաստանի կողմից սպառնալիքին Գերմանիայի մեր հարեւանների արձագանքին»,- գրել է Մորավեցկին Facebook-ում։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ իր երկիրը վերջին տարիներին չի աջակցել զենքի արտահանմանը։

Մորավեցկին ասել է, որ «սեւ սցենարը», որի մասին զգուշացրել է Լեհաստանը, այժմ կյանքի է կոչվում, եւ «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցումն ու Ռուսաստանի «գազային շանտաժը» Պուտինին տալիս են «գործիքներ եվրոպական այլ երկրներում ահաբեկչության համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ