News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել, որ Թուրքիան խախտել է գերմանաբնակ թուրք լրագրող Դենիզ Յուջելի իրավունքները, ով մեկ տարով բանտարկվել է, իսկ հետո դատապարտվել քուրդ ապստամբների օգտին քարոզչությանւ համար, հայտնում է AP-ն։ 

Ստրասբուրգի դատարանը վճռել է, որ գերմանական Die Welt թերթի թղթակից Դենիզի նախնական կալանքը հավասարազոր է նրա ազատության եւ անձնական անվտանգության, ինչպես նաեւ խոսքի ազատության իրավունքի խախտման։ Դատարանը նաեւ վճռել է, որ լրագրողը չի ստացել համապատասխան փոխհատուցում ապօրինի կալանքի համար։  

Յուջելը ձերբակալվել է Ստամբուլում 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձից հետո կառավարական լայնածավալ բռնաճնշումների շրջանակում եւ մեղադրվել ահաբեկչական խմբավորումների քարոզչության մեջ: Նա մեկ տարի գտնվել է նախնական կալանքի տակ, իսկ ազատ արձակվելուց հետո վերադարձել Գերմանիա։

2020 թվականին Ստամբուլի դատարանը Յուջելին մեղավոր է ճանաչել ահաբեկչություն քարոզելու մեղադրանքով եւ նրան հեռակա դատապարտել է ավելի քան երկու տարի ինը ամիս ազատազրկման։ Մեկ տարի առաջ Թուրքիայի Սահմանադրական դատարանը վճռեել էր, որ Յուջելի մեկ տարի կալանքը ոտնահարում է նրա իրավունքները։

Նրա գործը հանգեցրել է Գերմանիայի հետ դիվանագիտական ​​ճգնաժամի, որը մեղադրել է Թուրքիային Գերմանիայի քաղաքացիների «կամայական ձերբակալություններ» իրականացնելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ