News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսօր ՀՀ կառավարության, դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ–ների ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկեց «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։

Ծրագիրն իր գործողության 24 ամսվա ընթացքում աջակցելու է Հայաստանի կառավարության արդյունավետ և հաշվետու հաստատություններ կառուցելու բարեփոխումների օրակարգին՝ հիմնված լավ կառավարման և իրավունքի գերակայության սկզբունքների վրա: Ծրագրի հիմնական ոլորտներն են` իրավունքահեն հանրային ծառայությունների մատուցման ամրապնդում, անվտանգության ոլորտի կառավարման բարեփոխումներին աջակցություն, սահմանադրական բարեփոխումների գործընթացի խթանում: Ծրագրի նպատակներն իրականացվելու են երեք բաղադրիչների միջոցով, որոնք հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության բարեփոխումների և սահմանադրական բարեփոխումների ոլորտում ազգային առաջնահերթությունների վրա։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը, և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը և Հայաստանում Լեհաստանի դեսպան, ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության ներկայացուցիչ Պավել Չեպլակը ներկայացրեցին ծրագրի հիմնական նպատակները և բաղադրիչները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն՝ Ռուսաստանում ընտրությունների մասին. քվեարկությունը «ազատ և արդար չէր»
Ռուսական իշխանությունները շարունակում են ուժեղացնել համակարգված ներքին ռեպրեսիաները...
Եվրահանձնակատարը հայտնել է, որ հակամարտությունն Ուկրաինայում փոխել է ԵՄ տնտեսական պատկերը
Հակամարտությունն Ուկրաինայում փոխել է պատկերը...
Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին
Ես ուրախ եմ մի բանի համար, այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը լրանում է...
Եվրահանձնաժողովը 500 միլիոն եվրո է հատկացրել զինամթերքի արտադրության համար
Բացի այդ, Եվրահանձնաժողովը սկսել է «աշխատանքային ծրագիր՝ միասնական գնումների միջոցով եվրոպական...
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցում զգալի հետընթաց է գրանցվել. Փոխարտգործնախարար
Նրա խոսքով, այս ուղղությամբ աշխատանքներ են տարվել բոլոր մակարդակներով։ Սակայն չի կարելի ասել, որ առաջընթաց է գրանցվել...
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի մեկնաբանությունը՝ Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևի առթիվ
Եվրոպական խորհրդարանը 2024թ․ մարտի 13-ին ընդունել է «Եվրոպական միության և Հայաստանի միջև կապերի սերտացման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև...
Ամենաշատ