News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ օպերացիան ցույց տվեց, որ շատ ժամանակ զուր չի վատնվել նման գործողությունների մշակման վրա։ Բացի այդ, անհրաժեշտ էր միանգամից մի քանի պետությունների որոշումը, կոնսենսուս էր անհրաժեշտ։ Ամեն ինչ անթերի էր։ Այս մասին հունվարի 25-ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ, սենատոր Գրիգորի Ռապոտան։

«Բայց հիմա ինձ այլ բան է անհանգստացնում: Միայն պաշտպանության ոլորտում համագործակցության դեպքում, որն ինքնին չափազանց կարեւոր է, այնքան էլ հեշտ չէ կայունություն պահպանել պետությունների միջեւ հարաբերություններում եւ յուրաքանչյուր պետության ներսում։ Կարծում եմ, որ հիմա առաջին պլան կգան տնտեսական խնդիրները։ Այս ոլորտում խնդիրը Ղազախստանում անկարգությունների պատճառ դարձավ: Այլ բան, որ այնտեղ հետագայում միացան այլ տարրեր։ Որքանո՞վ են ՀԱՊԿ երկրները երաշխավորված ապագայում նման դրսեւորումներից։ Սա մեծ հարց է։ Ըստ երեւույթին, մենք բոլորս ստիպված կլինենք լրջորեն զբաղվել դրանով»,- հավելեց նա։

Քաղաքական գործիչը կարծում է, որ Եվրասիական տնտեսական համայնքի պոտենցիալ առավելություններից մեկը տարանցիկ ներուժի զարգացումն է։
«Մենք գտնվում ենք երկու հզոր տնտեսական կոնգլոմերացիաների՝ Արեւելյան Ասիայի եւ Եվրոպայի միջեւ: Ընդ որում, բեռների միայն 1.5 տոկոսն է գնում ԵԱՏՄ տարածքով։ Տարանցիկ ներուժը հենց այդ նույն վերականգնվող տնտեսական աղբյուրն է, որը պետություններին զարգանալու լրացուցիչ հնարավորություններ է տալիս։ Եկեք տեսնենք, թե քանի ճանապարհ ենք կառուցել, քանի երկաթուղի ենք կառուցել, քանի ավտոմոբիլային ու ջրային տրանսպորտի երթուղիներ ենք կառուցել, եւ անմիջապես պարզ կդառնա, թե որոնք են մեր թերությունները»,- շեշտեց Ռապոտան։ Սենատորը նշեց, որ Ղազախստանը Եվրասիական տնտեսական համայնքի առանցքային երկրներից մեկն է, եւ այդ երկրում կայունության խախտումը հղի է դեպի հարեւան պետություններ  այդ «վարակի» տարածմամբ:

«Երեւի չկա մի քաղաքական որոշում, որը հակառակորդներ չունենա։ Դա վերաբերում է նաեւ Ղազախստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու որոշմանը։
Հարցերը պետք է տալ Ղազախստանի նախագահին, ով անհրաժեշտ համարեց դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։ Ներսում հասկացեք, թե ինչն է նա ճիշտ արել, ինչը՝ սխալ: Դա ներղազախական խնդիր է։

Երկիրը պետք է տնտեսական զարգացման որոշակի հեռանկար ունենա, եւ դա պետք է հայտնի լինի ողջ բնակչությանը, հասարակության եւ իշխանությունների միջեւ պետք է կոնսենսուս լինի։ Երբ զարգացման հեռանկարներ լինի, հասարակության եւ իշխանության միջեւ կոնսենսուս լինի, այդ ժամանակ զինված ուժերի կարիքը, հավանաբար, ավելի քիչ կլինի, գուցե այդ զինված ուժերի բնույթն այլ լինի, գուցե շեշտն ավելի շատ դրվի իրավապահ մարմինների վրա»,- եզրափակեց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղազախստանում ձերբակալել են Նազարբաեւի ընտանիքի եւս մեկ անդամի
Պորտալի տեղեկություններով՝ կինը կարող է անուղղակիորեն ներգրավված լինել երկրում ձեռնարկությունների ռեյդերական գրավմանը․․․
Ղազախստանում ձերբակալվել է Նազարբաեւի զարմիկը՝ Կայրաթ Սաթիբալդիուլին
Ղազախստանում ձերբակալել են Նազարբաեւի զարմիկին...
Ղազախստանի խորհրդարանը վաղաժամկետ դադարեցրել է Դարիգա Նազարբաեւայի լիազորությունները
Պատգամավորները կողմ են քվեարկել...
Ցավոք, Հայաստանը եղել է մի իրավիճակում, երբ ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմը չգործեց. Փաշինյան
Գործնականում մենք հանդիսանում ենք դաշնակիցներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, Եվրասիական տնտեսական միությունում, դրա համար կարծում եմ, որ...
Ղազախստանում իրավապահները խոշտանգելով սպանել են անկարգությունների 6 մասնակիցների
Նա մանրամասնել է, որ դատախազությունը հետաքննում է Թալդըկորգանի բնակիչների նկատմամբ խոշտանգումների եւ բռնությունների գործը․․․
Պուտինը հայտարարել է, որ Ալիեւի այցից առաջ խոսել է Տոկաեւի հետ
Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Ղազախստանի հարաբերությունները հաստատում են, որ Մոսկվան ամրապնդում է իր հարեւանների ինքնիշխանությունը․․․
Ամենաշատ