News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հունվարի 21-ին, ժամը 6.50-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Մաշտոցի պողոտայից, հետախուզման մեջ գտնվելու և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին երեք երիտասարդի՝ «Նիսան» մեքենայով հանդերձ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բերման ենթարկված 28-ամյա երիտասարդի մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 75 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված:

Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրանյութ է:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են։

Տպել
Ամենաշատ