News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եղել է եւ այսպիսի ժամանակ, երբ Հայաստանի ղեկավարը հպարտորեն երկիրը ներկայացնում էր միջազգային հարթակներում, իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները՝ նույն Ալիեւն ու Էրդողանը, նույն սեղանի շուրջ նստած խելոք լսում էին Հայաստանի հստակ դիրքորոշումները։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը եւ գրառմանը կից հրապարակել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթից հատված։

«Տեսանյութը ԵԽ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների երրորդ գագաթաժողովից է, որը տեղի է ունեցել 2005թ․ մայիսի 16-17-ին, Լեհաստանի մայրաքաղաքում։

Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթում անդրադառնում է եվրոպական ինտեգրացիային, ղարաբաղյան հակամարտությանը, որ Արցախը կատարել է իր ընտրությունը, անդրադառնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությանը։

Հիշեցնենք, որ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2005 թ. մայիսին՝ Քոչարյան-Էրդողան հայտնի նամակագրությունից 20 օր անց։ Նամակից հետո եւս Ռոբերտ Քոչարյանը վերահաստատում է հայոց պահանջատիրությունը, արդեն դեմ առ դեմ»,- գրել է նա։

Տպել
Ամենաշատ