News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գետաձիերը ծանոթներին ձայնով են ճանաչում։ Նոր աշխատանքի հեղինակները Մոզամբիկի արգելոցում հետազոտության ընթացքում հետեւել են գետաձիերի խմբերին։

Գիտնականները գրանցելել են, թե ինչ ձայներ են բնորոշ գետաձիերի յուրաքանչյուր խմբին, այնուհետեւ նրանք ձայնագրությունը միացրել են մյուս գետաձիերի համար, որպեսզի տեսնեն, թե նրանք ինչպես կարձագանքեն իրենց խմբի անդամների ձայնին՝ համեմատած մեկ այլ խմբի հետ, որն ապրում էր նույն լճի մոտ կամ ավելի հեռու, գրում է HighTech-ը։

Հեղինակները ենթադրել են, որ գետաձիերը կապ են պահպանում խմբի ներսում եւ հարաբերություններ են ստեղծում մոտակայքում գտնվող խմբերի հետ:

Գետաձիերն արձակում են խռպոտ գվվոց, որը տարածվում է մինչեւ մեկ կիլոմետր։ Այսպիսով, գետաձիերը, որոնք ապրում են միեւնույն ջրում, անընդհատ լսում են միմյանց ազդանշանները։

Փորձի արդյունքների համաձայն՝ գիտնականները պարզել են, որ գետաձիերը ակտիվորեն արձագանքում են ձայնագրություններին։ Կենդանիները աղմկել, մոտեցել են ձայնարկիչին ու կղանք են թափել։

Նշվում է, որ գետաձիերը բոլոր հնչյուններին նույն կերպ չեն արձագանքել՝ նրանք ամենաքիչ հետաքրքրություն ցուցաբերել են սեփական խմբերի ցեղակիցների ձայների հանդեպ՝ պարզապես ի պատասխան նմանատիպ ազդանշաններ արձակելով: Իսկ անծանոթ խմբերի ձայները բուռն արձագանք եւ նույնիսկ ագրեսիա են առաջացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ