News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Հոլանդուհին ձերբակալվել եւ տուգանվել է Լեհաստանի Օսվենցիմ-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի գլխավոր դարպասի մոտ նացիստական ողջույնից հետո։

29-ամյա կինը այդ ժեստն արել է ճամբարի դարպասի դիմաց լուսանկարվելու համար, հաղորդում է CNN-ը։

Ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ Օսվենցիմի թանգարանի պահապաններ են հայտնել կնոջ մասին, ով հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ նացիզմ է քարոզել՝ իր արարքը «պարզապես չմտածված կատակ» անվանելով։ Հարցաքննվել է նաեւ նրա ամուսինը, ով լուսանկարել է նրան Լեհաստանի նախկին ճամբարում։

Կինը տուգանվել է Կրակովի շրջանային դատախազի կողմից։

Միաժամանակ Օսվենցիմի թանգարանի ներկայացուցիչն ասել է, որ այդ ժեստն անընդունելի է ցանկացած վայրում, բայց հատկապես վիրավորական է ճամբարում: «Սա անհարգալից վերաբերմունք է ճամբարի բոլոր զոհերի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ: «Մենք հուսով ենք, որ հուշահամալիրի անվտանգության ծառայությունների անհապաղ արձագանքը նախազգուշացում կլինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր հուշահամալիրի տարածքը որպես նման խայտառակ ցույցերի համար տարածք կդիտարկեն»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատմաբանների գնահատմամբ՝ Օսվենցիմում սպանվել է մոտ 1,1 միլիոն մարդ, այդ թվում՝ մեկ միլիոն հրեա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ