News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կանադան ժամանակավորապես հետ է կանչում իր դիվանագետների ընտանիքներին Ուկրաինայից՝ երկրի սահմաններին «ռուսական զինուժի կուտակման» պատճառով, հայտնում է Reuters-ը։

«Ուկրաինայում եւ նրա շրջակայքում ռուսական զորքերի շարունակական կուտակման եւ ապակայունացնող գործողությունների պատճառով մենք որոշել ենք ժամանակավորապես հետ կանչել Կանադայի դեսպանատան աշխատակիցների մինչեւ 18 տարեկան երեխաներին եւ ընտանիքի նրանց ուղեկցող անդամներին»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:

ԱՄՆ Պետդեպարտամենտը կիրակի օրը հայտարարել էր, որ դիվանագետների ընտանիքների անդամներին հրահանգում է լքել Ուկրաինան՝ նշելով, որ «Ռուսաստանի ռազմական գործողությունները կարող են սկսվել ցանկացած պահի»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ