News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինա է ժամանել ԱՄՆ կառավարության երրորդ ինքնաթիռը՝ ռազմական օգնության շրջանակներում։ Այս մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Զինված ուժերի համար Միացյալ Նահանգներից Ուկրաինայի միջազգային տեխնիկական օգնության հերթական առաքումն արդեն Ուկրաինայում է։ Այժմ խմբաքանակը «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում դիմավորում են ՊՆ-ի եւ ԱՄՆ դեսպանատան գործընկերները։ Փաթեթը ներառում է պաշտպանական նշանակության ժամանակակից սարքավորումներ եւ զինամթերք»,- նշել է նա։

Վերջերս ԱՄՆ-ը լրացուցիչ 200 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային։

Հունվարի 22-ին ինքնաթիռ է ժամանել Ուկրաինա՝ տեղափոխելով նախագահ Ջո Բայդենի կողմից անվտանգության օգնության փաթեթի մի քանի խմբաքանակներից առաջինը: Այս բեռնափոխադրումը ներառում է մոտ 200 000 ֆունտ մահաբեր զենք, այդ թվում՝ ռազմաճակատային գծում Ուկրաինայի պաշտպանների համար նախատեսված զինամթերք:

Հունվարի 23-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանել է ռազմական օգնության երկրորդ խմբաքանակը՝ ավելի քան 80 տոննա կշռող պաշտպանական զենք։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ