News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

1in.am-ը նախորդ տարեվերջին հերքել է 2020թ․ Արթուր Վանեցյանի եւ նրա ընտանիքի անդամների մասին հրապարակած տեղեկությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

2021թ․ դեկտեմբերի 28-ին հրապարակված հերքմամբ լրատվամիջոցը հայտնել է, որ 01.05.2020թ․ հրապարակված «Վանեցյանը ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող ընկերությունը հիմնել է Մհեր Սեդրակյանի որդու հետ համատեղ. նոր մանրամասներ» անստորագիր հոդվածում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող արտահայտություններ և որպես փաստ ներկայացվող տվյալներ։

«Վերջին ժամանակներում շատ են հարցումները և հետաքրքրությունը Արթուր Վանեցյանի և իր ընտանիքի անդամների մասին 01.05.2020թ. 1in.am լրատվական կայքի կողմից հրապարակված փուչ և դատարկ հոդվածի հիմքով ներկայացված հայցադիմումի ճակատագրի վերաբերյալ:

Ինչպես միշտ, սույն «լրատվամիջոցը» ստիպված եղավ դատական կարգով ընդունել, որ հերթական անգամ կեղծել է, ստել է, հորինել է հեքիաթներ Արման Բաբաջանյանի կամ Նիկոլ Փաշինյանի քունը ավելի սահուն դարձնելու նպատակով:

Ասում են, ամեն ինչում դրական բան է պետք փնտրել. ես կարծես սկսեցի հասկանալ, թե ում ի նկատի ուներ ԱԺ պատգամավորը «վերբալ մարմնավաճառներ» ասելիս: Ես անձամբ դեմ եմ նման բառապաշարին և այդպես չեմ անվանարկի ոչ 1in.am-ին, ոչ էլ civic.am-ին, հետևաբար՝ ասողի տրամաբանությունը վերը նշվածի համատեքստում անընդունելի, բայց հասկանալի եմ համարում:

1in.am-ի կողմից իր զրպարտչական տեղեկությունների հերքման տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ»,- հայտնել է Հակոբյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ