News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արեւմտյան երկրներն ավելացրել են Ուկրաինա զենքի մատակարարումները, սակայն վերջինս պնդում է, որ իրեն ավելի շատ է անհրաժեշտ, որպեսզի դիմակայի Ռուսաստանի մեծաթիվ եւ ավելի լավ հագեցած բանակին:

Reuters-ը ամփոփ տեղակատվություն է ներկայացրել այն ռազմական տեխնիկայի մասին, որը Կիեւը գնել, ստացել կամ ստանալու է ապագայում։

2014 թվականից ԱՄՆ-ը տրամադրել է ավելի քան 2,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն՝ ներառյալ հակատանկային Javelin հրթիռներ, առափնյա պարեկային նավակներ, դիպուկահար հրացաններ, հետախուզական անօդաչու սարքեր, ռադիոտեղորոշիչ համակարգեր, գիշերային տեսողության սարքեր եւ ռադիոտեխնիկա: Մի խումբ ամերիկացի սենատորներ անցյալ շաբաթ խոստացել են լրացուցիչ մատակարարումներ, որոնք կարող են ներառել հակահրթիռային Stinger արկեր, հրաձգային զենք եւ մոտորանավակներ:

Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիան մատակարարել է փոքր հեռահարության հակատանկային 2000 միավոր զենք, 17 հրթիռ եւ վերապատրաստման համար բրիտանացի մասնագետներ է ուղարկել: Նա նաեւ տրամադրել է Saxon զրահատեխնիկա։

Էստոնիան ուղարկում է հակատանկային Javelin հրթիռներ, իսկ Լատվիան եւ Լիտվան՝ Stinger հրթիռներ։

Թուրքիան Ուկրաինային վաճառել է Bayraktar TB2 անօդաչուների մի քանի խմբաքանակ։

Չեխիան անցյալ շաբաթ հայտարարել է, որ ծրագրում է 152 մմ տրամաչափի հրետանային զինամթերք նվիրաբերել:

ԳԴՀ-ն բացառում է զենքի մատակարարումը Ուկրաինային, սակայն 6 միլիոն դոլարի չափով դաշտային հոսպիտալ է ֆինանսավորում եւ անհրաժեշտ ուսուցում տրամադրում։

Ուկրաինական ցանկությունների ցուցակ՝

- Ուղղաթիռներ, կապի համակարգեր եւ թեթեւ զրահատեխնիկա՝ ԱՄՆ-ից

- Զենիթահրթիռային NASAMS համակարգ՝ Նորվեգիայից

- DANA ինքնագնաց հրետանային համակարգ՝ Չեխիայից, եւ 120 մմ ու ավելի բարձր տրամաչափով խորհրդային արտադրության հրետանային արկեր

- Միջին եւ փոքր հեռահարության ԶՀՀ-ներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ