News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների, նրանց ընտանիքների կյանքի մասին տեղեկություններ ներկայացնող կայք է թողարկվել: «Սերունդներ հանուն ճշմարտության» նախաձեռնության հիմնադիր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքով՝ Imheros.am-ը ստեղծելու գաղափարը պատերազմի ավարտից շաբաթներ անց է առաջացել։

«Ընկերներիս հետ անդադար խոսում էինք, փորձում հասկանալ՝ ինչպես դուրս գալ այդ շոկային վիճակից, եւ միտք առաջացավ, որ ճիշտ կլինի՝ մեր հերոսների համար մի կայք ստեղծվի, որտեղ ներկայացված կլինեն բոլոր հերոսները՝ համառոտ կենսագրականներով։ Հետո միտքը զարգացրինք եւ եկանք նրան, որ սա պետք է լինի ապրելու գիրք՝ ներկայացված լինի, թե ինչպես են ապրում հերոսների ընտանիքները, նոր երեխաներ են ծնվում կամ հերոս տղերքից մեկը եղբայրն է ապաքինվել, որեւէ հաջողության հասել եւ այլն։ Այսինքն, սա լինի առաջ տանող, եւ ոչ թե, կոպիտ ասած, թվային «Եռաբլուր»։ Սա պետք է օգտակար լինի բոլոր մարդկանց համար, որ կարողանան տեսնել եւ գտնել մեր երեխաների տվյալները։ Կայքն անընդհատ թարմացվելու է, քանի որ, ցավոք, հազարավոր զոհեր ունենք, մինչեւ բոլոր տղերքի մասին գոնե ամփոփ տվյալներ լինեն, եթե նրանց մասին հոդվածներ եւ ռեպորտաժներ լինեն, եւս կայքում ներկայացված են լինելու»,- կայքի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Նազարյանը։

Մինչ այս տարածված մի քանի հայտարարությունից հետո, Նազարյանի փոխանցմամբ, մոտ 3000 զոհված զինծառայողի մասին տվյալներ են ուղարկվել հարազատներից կողմից, վստահ է՝ կայքի թողարկումից հետո տեղեկատվության հոսքը շարունակվելու է, քանի որ, ցավոք սրտի, վերջին պատերազմի զոհերի թիվն ավելին է։

Կայքում պետք է նաեւ Արցախյան առաջին պատերազմի եւ 2016թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակված հերոսներին նվիրված բաժիններ ստեղծվեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ