News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հարաբերությունները զգալիորեն կզարգանան, եւ դա երկու պետություններին էլ ավելի ապահով կդարձնի։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպումների ժամանակ, հայտնում է IRNA-ն։

Համդիպման ընթացքում Բաղերին հույս է հայտնել, որ Հասանովի այցը Իրան կարող է լավ առիթ հանդիսանալ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու համար, հատկապես պաշտպանական, տեխնիկական եւ ռազմական հարցերում։

Կողմերը մտքեր են փոխանակել այն մասին, թե ինչպես զինված ուժերի համագործակցության դեպքում ապահովեն երկու պետությունների անվտանգությունն ու հուսալի պաշտպանությունը։

Նշելով ներկա այցի կարեւորությունը՝ Բաղերին նշել է, որ երկու երկրների միջեւ ռազմական հարաբերությունները, անշուշտ, զգալիորեն կզարգանան, եւ դա կբերի երկու պետությունների անվտանգությանը։ Նա հայտարարել է նաեւ, որ Իրանի քաղաքականությունը հարեւանների հետ հարաբերությունների զարգացումն է եւ ցանկացած օկուպացիային դիմակայելը։ Նրա խոսքով՝ Իրանը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը նույնքան կարեւոր է համարում, որքան իր սեփականը»։ «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումը, որը տեղի ունեցավ երեք տասնամյակ անց, ուրախացրեց Իսլամական հեղափոխության առաջնորդին եւ իրանցի ժողովրդին»,- Բաղերիի խոսքերն է մեջբերում Mehr-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ