News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Եվրոպան չի կարողանա նավթ, գազ եւ մետաղներ ստանալ Ռուսաստանից՝ ՌԴ-ին միջազգային բանկային SWIFT համակարգից անջատելու դեպքում, ՏԱՍՍ-ին ասել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Նիկոլայ Ժուրավլյովը։

«SWIFT-ը վճարային համակարգ է, դա ծառայություն է։ Հետեւաբար, եթե Ռուսաստանը անջատվի SWIFT-ից, ապա մենք [արտասահմանյան] արժույթ չենք ստանա, բայց գնորդները՝ առաջին հերթին Եվրոպայի երկրները, չեն ստանա մեր ապրանքները՝ նավթ, գազ, մետաղներ եւ դրանց ներմուծման այլ կարեւոր բաղադրիչներ։ Պե՞տք է արդյոք նրանց դա։ Վստահ չեմ»,- ասել է Ժուրավլյովը։

Սենատորի խոսքով՝ SWIFT-ը ֆինանսական հաղորդագրություններ ուղարկելու հարմար, արագ, բայց ոչ միակ միջոցն է։ Նա նաեւ հավելել է, որ միայն ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի որոշումը բավարար չէ Ռուսաստանի Դաշնությանը SWIFT-ից պոտենցիալ անջատելու համար, այս համակարգին մասնակցող բոլոր երկրների միասնական որոշում է անհրաժեշտ։ «SWIFT-ը եվրոպական ընկերություն է, բոլոր անդամ երկրների միավորում: Անջատման մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ է բոլոր մասնակից երկրների միասնական որոշումը։ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի որոշումն ակնհայտորեն բավարար չէ։ Վստահ չեմ, որ մյուս երկրները, հատկապես նրանք, որոնք հաշվեկշռում Ռուսաստանի հետ առեւտրի մեծ մասնաբաժին ունեն, կհամաձայնեն անջատմանը»,- ընդգծել է Ժուրավլյովը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ երկրի կառավարությունը ԱՄՆ-ի հետ քննարկում է Ռուսաստանին SWIFT-ից անջատելու հնարավորությունը՝ իբր Ուկրաինա ռուսական զորքերի հնարավոր ներխուժման դեպքում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ