News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցների կիրառումը՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում։

Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում Բայդենն ասել է, որ Պուտինը կբախվի «ահռելի հետեւանքների ամբողջ աշխարհում, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա»: «Սա կլինի ամենամեծ ներխուժումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- ասել է Բայդենը: «Դա կփոխի աշխարհը»։

Նա հայտարարել է, որ ուշադիր հետեւում է իրավիճակին: Նրա խոսքով՝ ինքը «մտադիր չէ ամերիկյան զորքեր կամ ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայել Ուկրաինայում», սակայն ամերիկյան զորքերը «մոտակա հեռանկարում» կարող են տեղակայվել Եվրոպայում, բայց չեն լինի Ուկրաինայում։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, մինչեւ 8500 ամերիկացի զինծառայողներ բերվել են բարձր պատրաստականության՝ կապված Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման հետ, նախօրեին ասել էր Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նախագահ Ջո Բայդենի հրամանով տեղակայման նախապատրաստվելու հրաման է տվել։ Քիրբին ասել է, որ զորքերի տեղակայման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։

CNN-ն ավելի վաղ հայտնել էր, որ Բայդենի վարչակազմը շուտով որոշում կկայացնի այն կոնկրետ զորամասերի վերաբերյալ, որենց ցանկանում է ուղարկել Արեւելյան Եվրոպա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ