News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արամ Զավենիչի կուսակցական ցուցակով Մեղրիի համայնքապետ դարձած Բագրատ Զաքարյանը համայնքապետարանում ռազմական կարգ է սահմանել։ Կարգադրել է, որ աշխատակիցները մինչեւ 08.54-ը աշխատավայրում լինեն, հեռանան 18.01-ից ոչ շուտ, իսկ երբ ինքը համայնքապետարան է մուտք գործում, պետք է բոլորը մեկ մարդու պես համայնքապետարանի շքամուտքում կանգնած՝ հանդիսավոր դիմավորեն իրեն, բարեւեն, ապա նոր մտնեն աշխատասենյակներ։

Համայնքապետը մեր զանգերն անպատասխան թողեց, սակայն մեր տեղեկությունը հաստատեց նրա տեղակալ, Սամվել Բաբայանի կուսակցության քվոտայով համայնքապետի տեղակալ նշանակված Խաչիկ Անդրեասյանը, որը գործող համայնքապետի հետ ունեցած կոալիցիոն հուշագրի համաձայն՝ 2.5 տարի անց ստանձնելու է համայնքի ղեկավարի պաշտոնը։ Անդրեասյանին հարցրինք՝ 2.5 տարի անց ինքն է՞լ է շարունակելու նոր ղեկավարի հաստատած ռազմական կարգը։

«Իհարկե՝ ոչ, ոչ մի դեպքում»,- ասաց նա՝ չկարողանալով հիմնավորել Զաքարյանի որոշման տրամաբանությունը․ «Համայնքապետն ինքն է որոշում կայացրել, այդպես է ճիշտ համարում, ամեն մեկն իր ոճն ունի։ Համենայնդեպս, իմ պաշտոնավարման ընթացքում նման բան չի լինելու, բոլորը պարտավոր են աշխատանքային ժամին իրենց աշխատավայրում ներկա լինելու, իսկ դիմավորել ոչ մեկը պարտավոր չէ»։ Իսկ միայն շարվո՞ւմ եք, թե՞ այլ ծիսակատարություն էլ է լինում։ «Ես՝ ինքս, չեմ շարվում, ես Ագարակ համայնքում եմ նստում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ