News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 26
USD
450.71
EUR
480.77
RUB
8.04
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում հեղուկ գազի շուկայի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի: Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում:

«Ժողովուրդ» օրաթերը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունիսի 1-ից հեղուկ վառելիքի վաճառքը իրականացվելու է ստուգաչափված տարաներով, այսինքն՝ հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում վաճառողը ոչ միայն պետք է ունենա ստուգաչափված տարա, այլեւ սպառողի պահանջով այն վաճառվելու է այդ տարայի միջոցով: Ասել է թե՝ լցակայաններում տնտեսավարողը պարտավոր է ցուցադրել տեղեկատվություն հեղուկ գազի տեսակի վերաբերյալ: Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ այս ամենի արդյունքում կնվազեն եւ կբացառվեն հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում վաճառողի կողմից թերլցումները:

Ի դեպ, անհամապատասխանության դեպքում, սպառողի դիմումի համաձայն, տեսչական մարմինը տնտեսվարող սուբյեկտի մոտ կիրականացնի ստուգում, խախտումների դեպքում պատասխանատվության միջոցներ կկիրառվեն. եթե հեղուկ գազ վաճառող տնտեսվարողները խախտումներ թույլ տան, ապա կարող են տուգանվել մեկ միլիոն դրամի չափով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկաններին պարգեւատրելու փոխարեն կարելի էր 10 տոկոսով ավելացնել աղքատության նպաստի չափը. Թադեւոս Ավետիսյան
«Վերջին ամսվա ընթացքում ոստիկանները 3 մլրդ դրամի պարգեւավճարներ են ստացել...
Քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը
Վերջինիս ընթացքում քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը՝ ուղղված ասֆալտապատման, մշակույթի տան...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել. Ռուբլին ամրանում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 25-ին, կազմել է...
Հայաստանի Հանրապետությունն ունի կլիմայական հավակնոտ օրակարգ․ փոխվարչապետ Մաթևոսյան
Դեսպան Դեյվիդ Մորանը բարձր է գնահատել համաշխարհային պայքարին միացած Հայաստանի ջանքերը և ընդգծել, որ Հայաստանի...
Red Wings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ երթուղով
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի…
Հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,4 տոկոսով. Տնտեսական աճն արագանում է. Քերոբյան
Մարտ ամսվա 106.7%-ից հետո տնտեսական աճն ավելին կլիներ, եթե Լարսի խցանումը չլիներ...
Ամենաշատ