News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 21
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Հունվարի 25-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժի ուղեկցությամբ շրջայց է կատարել Լյուքսեմբուրգի համալսարանում և ծանոթացել հաստատության հետազոտական և կրթական ծրագրերին։ Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության և դասախոսական անձնակազմի հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով երկու երկրների միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցությանը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ այն երկկողմ օրակարգի կարևոր ուղղություն է, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի կառավարության միջև մշակույթի, կրթության, երիտասարդության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում։

«Հիմնադրման օրվանից տասնյակ հայ ուսանողներ կրթություն են ստացել Լյուքսեմբուրգի համալսարանում, և շարունակաբար ավելանում է այս հաստատությունում ուսանելու պատրաստակամություն հայտնող Հայաստանի քաղաքացիների թիվը։ Հուսով եմ, որ Երևանի պետական համալսարանի և Լյուքսեմբուրգի համալսարանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում կստորագրվի համագործակցության մասին փաստաթուղթ, որն իրավական հիմքեր կապահովի ուսանողների փոխանակման և համատեղ հետազոտական ծրագրերի համար»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

ԱԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել նաև համալսարանի տարածքում ԹՈՒՄՈ ստեղծարար կրթության կենտրոնի հյուրընկալման նախաձեռնության առչնությամբ՝ երախտագիտություն հայտնելով Լյուքսեմբուրգի համալսարանին` նախագիծն առաջ մղելու վճռկանության համար: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ԹՈՒՄՈ կենտրոնի բացումը կլինի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի նշանակալի իրադարձություններից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ