News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանություններն ուղղակի ոտքերը մաքրում են այս կարեւոր ինստիտուտի վրա: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

«Դա եկավ ապացուցելու, որ այս իշխանությունն ընտրություններով չի հեռանա: Օրինակ, Վարդենիսում նախկին քաղաքապետը բանալիները վերցրել ու չի տալիս ընտրված ավգանուն, համայնքապետին: Թալինում իսկապես գողական սխոդկայի, ռազբիրատի մակարդակով են տեղի ւնենում այդ ընտրությունները: Կարողացան ապահովել ձայների մեծամասնություն, որ ընտրվի համայնքի ղեկավար, հետո հասկացան, որ անբարո բան է կատարվել, այսօր չի հավաքվում ձայների մեծամասնություն, որ համայնքապետը երդում տա եւ համայնքի աշխատնքը բնականոն հուն մտնի:

Օրենքը կապ չունի, այսօր գործում է գագիկջհանգիրյանական արդարադատությունը, որին գումարվել են գողական կանոնները»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ