News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակից:

Փոխվարչապետը ողջունել է հայ-շվեդական երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և բարձր գնահատել Շվեդիայի կառավարության՝ Հայաստանի բարեփոխումների օրակարգին նպաստելու շահագրգռվածությունն ու 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցությունը։

Դեսպան Սվենսոնը կարևորել է Հայաստանի հետ գործընկերությունն ու Շվեդիայի կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության զարգացմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը ու համակարծիք եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։

Զրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներին, տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին։

Հայ-շվեդական համագործակցության օրակարգային հարցերը քննարկելիս՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է շվեդական ընկերությունների ներկայությունը հայաստանյան տնտեսությունում, մասնավորապես՝ ճանապարհային ենթակառուցվածքների կառուցման գործընթացներում, ինչպես նաև փոխգործակցության ակտիվացումը՝ դատական համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախից բռնի 40 000 մարդ է տեղահանվել. Արցախի ՄԻՊ
Բռնի տեղահանվածները բացասական հետեւանքներն իրենց վրա զգացել են ողջ 2021 թվականի ընթացքում․․․
Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ
Այս պահին Ադրբեջանում գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական...
Արարատ Միրզոյանի հանդիպումները Եվրոպական խորհրդարանում
Արարատ Միրզոյանը նշել է, որ ընթացիկ տարին բավականին ակտիվ է եղել ՀՀ-ԵՄ...
Իտալիայի խորհրդարանի Իտալիա-Հայաստան բարեկամական խումբը ՀՀ ԱԺ-ում է. անդրադարձել են 44-օրյա պատերազմին
Մայիսի 18-ին բարեկամական խմբերի մակարդակով խորհրդարանում տեղի է…
Զինդատախազը մերժել է Փաշինյանին ձերբակալելու զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը. Իրավիճակը լարվել է
Պարզվեց, որ զինվորական դատախազությունից մեզ սխալ ինֆորմացիա են տվել, զինվորական դատախազն իր որոշմամբ մերժել է ձերբակալելու միջնորդությունը...
Հանցագործ Նիկոլը գիտակցաբար, դիտավորյալ մեր երեխեքին տարել է անհավասար կռվի ու կոտորել. Դավիթ Առուշանյանի մայր
Գիտեն մեզ խաբե՞լ են ոչ: Այ կաբինետներում նստած բոլորին էլ ղարաբաղցու ասած՝ պրանած ունեմ...