News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեւծովյան նավատորմի ավելի քան 20 նավ ծով է դուրս եկել՝ մասնակցելու զորավարժությունների։ Այս մասին հայտնել է Սեւծովյան նավատորմի մամուլի ծառայությունը։ 

Նշվում է, որ նշանակված շրջաններ անցնելիս նավերի անձնակազմերը մի շարք վարժանքներ կանցկացնեն՝ կապի կազմակերպման, ինտենսիվ նավարկություն ունեցող տարածքներում անվտանգ մանեւրելու եւ ծովում հակաօդային պաշտպանություն կազմակերպելու վերաբերյալ։

Հունվար-փետրվար ամիսներին նավատորմերի պատասխանատվության բոլոր ոլորտներում ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովի հսկողությամբ անցկացվում է ռազմածովային զորավարժությունների պլանային շարք։ Զորավարժությունների հիմնական նպատակն է մշակել ռազմածովային եւ օդատիեզերական ուժերի գործողությունները՝ Համաշխարհային օվկիանոսում Ռուսաստանի ազգային շահերը պաշտպանելու, ինչպես նաեւ ծովային եւ օվկիանոսային ուղղություններից  ռազմական սպառնալիքներին դիմակայելու համար:

Զորավարժությունները կընդգրկեն Ռուսաստանի տարածքին հարող ծովերի ավազանը, ինչպես նաեւ Համաշխարհային օվկիանոսի կարեւոր տարածքները։ Առանձին վարժանքներ կանցկացվեն Միջերկրական, Հյուսիսային, Օխոտի ծովերում, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարեւելյան հատվածում եւ Խաղաղ օվկիանոսում։ Ընդհանուր առմամբ, զորավարժություններին ծրագրվում է ներգրավել ավելի քան 140 ռազմանավ եւ օժանդակ նավեր, ավելի քան 60 ինքնաթիռ, 1000 միավոր զինտեխնիկա եւ մոտ 10000 զինծառայող, հիշեցրել է Սեւծովյան նավատորմի մամուլի ծառայությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ