News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կարապը մեկ ժամով կանգնեցրել է Լոնդոնի մետրոյի աշխատանքը, հայտնում է UPI-ն։ 

South Acton կայարանում ուղեւորները անսովոր պատկերի ականատես են եղել. սպիտակ կարապը նստել է ռելսերի վրա՝ հրաժարվելով հեռանալ։ Նրան չեն շեղել անգամ մարդկանց բղավոցները, որոնք փորձել են վախեցնել թռչնին։

Արդյունքում խնդրին լուծում տալու համար կանչվել են մետրոյի աշխատակիցներ։ Մինչ նրանք փորձում էին կարապին ապահով տեղ հասցնել, գնացքի 14 երթուղիներ չեղարկվել են։

Թռչնին փրկելուց հետո նրան հանձնել են անասնաբույժներին։ Բժիշկները զննել են կարապին, որից հետո նրան բաց են թողել վայրի բնություն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ