News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 17
USD
454.99
EUR
474.78
RUB
7.21
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը իր խորհրդական է նշանակել Գարիկ Բարսեղյանին:

Որոշման մեջ նշվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 11-րդ մասով`

1. Գարիկ Բարսեղյանին 2022 թվականի հունվարի 24-ից նշանակել Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում։

2.Աշխատավարձն՝ ըստ հաստիքացուցակի, 629.000/վեց հարյուր քսանինը հազար/ ՀՀ դրամ»:

Նշենք, որ Բարսեղյանը նշանակվել է Դավիթ Ճգնավորյանի փոխարեն: Նա երեկ Facebook-ի իր էջում գրառում էր կատարել` ասելով, որ հունվարի 17-ին աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին և 18-ից դադարեցրել իր պարտականությունների կատարումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել