News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մենք համոզված ենք, որ այսօրվա դատական նիստով «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը պետք է ազատ արձակվի: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, Գորիսում, դատարանի շենքոի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհրդի նախագահ Թաթուլ Պետրոսյանը:

«Մինչդատական վարույթի ընթացքում տեսանք, որ խայտառակ ընթացակարգ տեղի ունեցավ: Ի սկզբանե Աշոտ Մինասյանին մեղադրեցին պետական պաշտոնատար անձի կամ հասարակական գործչի սպանության նախապատրաստման մեջ, որը հիմնավոր կասկածի սկզբունքով վերացվեց:Հիմա նրան մեղադրանք են առաջադրում զենք-զինամթերք պահելու համար՝ 235-րդ հոդվածի առաջին մաս, որի հմար մինչեւ 3 տարի պատիժ է նախատեսվում:

Այս պահին քննարկվում է կալանքը փոխելու մասին միջնորդությունը»,-ասաց նա:

Թաթուլ Պետըրոսյանի խոսքով, երբ Աշոտ Մինասյանը հայտարարեց, որ իր ջոկատով կանգնած է Սյունիքի պաշտպանության համար, դրանից մի քանի օր հետո իրեն կալանքի վերցրեցին. «Սա ցույց է տալիս իշխանությունների ազդագավ քաղաքականությունը, Սյունիքը գլխատելու մեխանիզմը»,-ընդգծեց նա՝ համոզմունք հայտնելով, որ այսօր Աշոտ Մինասյանը ազատ կարձակվի:

Տպել
Ամենաշատ