News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ներողություն է խնդրել պետության՝ սաստիկ ձնաբքի հետեւանքները հաղթահարելու  անպատրաստության համար, որոնք արգելափակել են երթեւեկությունը Աթենքում եւ հազարավոր վարորդներ մնացել են քաղաքի գլխավոր մայրուղու վրա:
Հունաստանի մայրաքաղաքում ձյան առատ տեղումները հազվադեպ են, սակայն արդեն երկրորդ ձմեռն է, ինչ երկիրը տուժում է էքստրեմալ եղանակի պատճառով, հայտնում է AP-ն։

Երկուշաբթի օրվա ձնաբքից հետո հազարավոր մարդիկ տարհանվել են Ատտիկի մայրուղուց՝ մայրաքաղաքի գլխավոր օղակաձեւ ճանապարհից, ոմանք թողել են իրենց ավտոմեքենաները եւ ոտքով են գնացել կամ պատսպարվել են քաղաքի օդանավակայանում, մյուսները ժամեր շարունակ անցկացրել են դրսում:

Վարորդների կողմից լքված եւ ձյան շերտով ծածկված տասնյակ ավտոմեքենաներ մնացել են Ատտիկի Օդոս մայրուղու վրա, իսկ Աթենքի ավելի լայն շրջանի մոտ 3000 տնային տնտեսություններ արդեն երրորդ օրն է առանց էլեկտրականության են:

«Ես կցանկանայի սկսել անձնական եւ անկեղծ ներողությամբ մեր համաքաղաքացիներից, ովքեր երկար ժամեր տուժել են՝ թակարդում մնալով Ատտիկի Օդոս ավտոմայրուղու վրա,- ասել է Միցոտակիսը կառավարության նիստի սկզբում:- Կային սխալներ եւ թերություններ, որոնք պետք է շտկվեին»:

Կառավարությունը Աթենքում եւ փոթորկից տուժած այլ շրջաններում երեքշաբթի եւ չորեքշաբթի ոչ աշխատանքային օրեր է հայտարարել։ Իշխանությունները հայտնել են, որ դպրոցները փակ կմնան մինչեւ ուրբաթ, քանի որ ձյունը դեռեւս արգելափակում է մուտքը հաստատություններ:

Միցոտակիսն ասել է, որ պատասխանատու է մայրուղու օպերատորը, բայց նաեւ խոստացավ բարելավել կառավարական գերատեսչությունների միջեւ համակարգումը եւ ուժեղացնել պաշտպանությունը կլիմայական ճգնաժամերից:

«Ճիշտ է, որ միջերկրածովյան երկրի ենթակառուցվածքը միշտ չէ, որ հարմարեցված է առատ ձյան պայմաններին,- ասել է նա։- Սակայն նույնքան ճիշտ է նաեւ այն, որ պետական ​​մեխանիզմը դեռ պատրաստության այն աստիճանի չէ, ինչպիսին պահանջում են նման մեծ ինտենսիվության երեւույթները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ