News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում տեղ գտած համար 47 ավտոբուսային ներքաղաքային երթուղու վարորդի՝ մայթի տարածքով երթևեկելու վերաբերյալ տեղեկացնում ենք, որ երթուղին սպասարկում է մասնավոր ընկերություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարաին լրատվության բաժնի պետի տեղակալ Տարոն Գեւորգյանը:

«Միաժամանակ նշենք, որ ընկերության տնօրենի կողմից վարորդին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն՝ երթևեկության կանոնները խախտելու համար»,-նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբում քաղաքացիներից մեկը հրապարակել էր 47 համարի ավտոբուսային երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի վարորդի «արկածները» Երևանում: Տեսանյութում երեւում է, որ ուղևորներով լի ավտոբուսը բարձրանում է մայթ եւ երթեւեկում մայթով՝ շրջանցելով դիմացի մեքենաներին:

Վարորդներից մեկը դիմելով ավտոբուսին վարորդին՝ ասում է. «Ամենախելացի՞ն ես»:

47 համարի ավտոբուսը Երեւանում բարձրանում է մայթ եւ երթեւեկում մայթով՝ շրջանցելու համար դիմացի մեքենաներին

Տպել
Ամենաշատ