News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որ պայքարող մարդիկ արտագաղթի երկրից: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նա վստահություն հայտնեց, որ Փաշինյանն անպայման հեռանալու է՝ հույսեր կապելով ոչ թե լայն զանգվածների, այլ առաջին հերթին վերնախավի հետ, որը պետք է առաջնորդի ժողովրդին։

Նրա խոսքով՝ խնդիրը վերնախավին շոկից դուրս բերելու մեջ է, ինչից եւ օգտվում է թուրք-ադրբեջանական տանդեմը։

«Փաշինյանից հետո իշխանության եկողների ուսերին շատ ծանր բեռ է ընկնելու: Բայց եթե Նիկոլը երկար մնա իշխանության ղեկին, մի օր կարող է ասել, որ Երեւանում էլ են ադրբեջանցիներ ապրել, ուստի նրանց անվտանգությունը եւ Ադրբեջանը պետք է ապահովի։ Անգամ Ալիեւն ու Էրդողանը բացահայտորեն Արցախն ադրբեջանական չեն անվանում: Դա նրա վախերի դրսեւորումն է, նա վախենում է, օգնության կարիք ունի»,- շեշտեց պատգամավորը՝ հավելելով, որ անձամբ ճանաչում է Փաշինյանին։

Գեղամ Նազարյանը նշեց, որ հրապարակային դատավարություն է պետք, որպեսզի երկիրը բռնի զարգացման ուղին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ