News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ծովային սահմանի սահմանագծման բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի էներգետիկայի նախարարությունը։

Լիբանանը եւ Իսրայելն ԱՄՆ միջնորդությամբ անուղղակի բանակցություններ են սկսել 2020 թվականին Լիբանանի Նակուրա քաղաքում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահ բազայում, սակայն բանակցությունները մի քանի անգամ դադարեցվել են: Ծովային սահմանի հետ կապված վեճը բարդացրել է հետախուզման աշխատանքները պոտենցիալ գազով հարուստ տարածքում, հայտնում է Reuters-ը։ 

«Լիբանանը պատրաստ է վերսկսել բանակցությունները հարավային ծովային սահմանների սահմանազատման շուրջ այնպես, որ պահպանվեն լիբանանյան պետության իրավունքներն ու ինքնիշխանությունը»,- ասել է Լիբանանի նախագահ Միշել Աունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ