News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Ցանկացած գործողություն, որ տեղի է ունենում դատարանում, դատախազն իր ներքին համոզման հիման վրա է ներկայացնում դա, պաշտպանը՝ իր, դա առողջ իրավական բանավեճ է. Մենք մեր հակափաստարկները ներկայացրեցինք, թե ում փաստարկներն էին ավելի հիմնավոր ու իրավական, դա է՝լ հենց դատական պրոցեսի վերջարդյունքն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, Գորիսում, դատարանի շենքում լրագրողների հետ զրույցում նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Նա տեղեկացրեց, որ միջնորդություն են ներկայացրել ողջամիտ գրավ կիրառել եւ ազատ արձակել Աշոտ Մինասյանին:

Հարցին, թե որն է ողջամիտ գրավը, պաշտպանը պատասխանեց. «Միջին ծանրության հանցանքների համար, եթե չեմ սխալվում 500 հազար դրամից սկսած գրավն ընդունելի էր: Սա միջին ծանրության հանցագործություն է: Կարծում եմ՝ այդ սկզբունքից ելնելով, այսինքն նվազագույնին մոտ գրավի սկզբունքով էլ պետք է այն կիրառվի:

Մեր միջնորդության հիմքը այն էր, որ չկա որեւէ խափանման միջոց կիրառելու հիմք եւ պնդում էինք, որ խափանման միջոցը պետք է վերացվի: Մենք ուղղակի անազատության մեջ չպհվելու լրացուցիչ երաշխիք ենք առաջարկել:

Աշոտ Մինասյանի դեպքում չպետք է լինի որեւէ խափանման միջոց, գործը պետք է քննվի առանցխափանման միջոցի, որը նորմալ դատական պրակտիկա է:

Ես միշտ դատարանից ակնկալում եմ օբյեկտիվ, ապացույցների եւ փաստական տվյալների վրա հիմնված իրավական դատական ակտ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ