News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Գերմանիայում բանտարկյալ երկու կանանց համար խոշոր չափի տուգանք են սահմանել՝ ծեծկռտուքի պատճառով։ Գերմանական տեղեկատվական dpa գործակալությունը հայտնել է, որ Աուգսբուրգի բանտում երկու կին բանտարկյալները վիճաբանությունից հետո սկսել են կարտոֆիլի պյուրե նետել միմյանց վրա։ Այնուհետեւ կանանցից մեկն իր ամբողջ ափսեն նետել է մյուսի վրա, եւ վերջինս նույն կերպ է պատասխանել, որից հետո վեճը վերաճել է ծեծկռտուքի, ինչի հետեւանքով երկու բանտարկյալներն էլ վիրավորվել են:

Հարավային Աուգսբուրգ քաղաքի դատարանը մի մեղադրյալի դատապարտել է 2700 եվրո, մյուսին՝ 1800 եվրո տուգանքի։ Եթե չվճարեն, կանայք կարող են ճաղերի հետեւում համապատասխանաբար եւս 180 կամ 120 օր անցկացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել