Ֆրանսիան նոր օրենք է ընդունել, որն արգելում է այսպես կոչված կոնվերսիոն թերապիան եւ տուգանքներ սահմանում նրանց համար, ովքեր գիտականորեն վարկաբեկված պրակտիկա են օգտագործում՝ փորձելով փոխել ԼԳԲՏ անձանց սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը, հայտնում է AP-ն։
Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն հավանություն է տվել նոր օրենքին։
Օրենքը քրեական պատիժներ է նախատեսում ԼԳԲՏՔ անձանց հետերոսեքսուալությունը «վերափոխելու» փորձի համար դատապարտված անձանց համար:
Օրենքը նաեւ հնարավորություն է տալիս տուժողների անունից քաղաքացիական հայցեր ներկայացնել:
Պատգամավոր Լոուրենս Վանսոնբրոկը, ով օգնել է, որպեսզի օրենսդրությունն ընդունվի խորհրդարանում, ասել է, որ այն ուղղված կլինի «բոլոր նրանց, ովքեր նույնականացրել են ինքնությունը կամ սեռական կողմնորոշումը հիվանդության հետ»: «Բուժելու բան չկա»,- ասել է նա։