News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանը հսկայական տնտեսական հետեւանքների կբախվի։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, փոխանցում է Reuters-ը։

«Կարեւոր է Ռուսաստանին հասցնել, որ ռազմական միջամտության ցանկացած դեպք լայնածավալ եւ լուրջ հետեւանքներ կունենա նրա տնտեսության համար՝ ԵՄ պատժամիջոցների պատճառով»,- իր ֆինն գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Սանչեսը։ Նա չի հստակեցրել, թե պատժամիջոցները ինչ ձեւով կլինեն։

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը կրկնել է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջիկա պլաններ չունի, սակայն ասել է, որ Ռուսաստանը վետոյի իրավունք չունի նման որոշման համար։ «Մենք հնարավորություն ունենք հայտ ներկայացնելու (ՆԱՏՕ-ին անդամակցելու համար), եւ շատ կարեւոր է, որ մենք բաց պահենք այդ հնարավորությունը մեզ համար։ Ոչ ոք չի կարող մեզ ասել, թե ինչ անենք։ Սա մեր սեփական որոշումն է»,- ասել է նա։

Ֆինլանդիան 1340 մ երկարությամբ սահման ունի Ռուսաստանի հետ։ Թեեւ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն համագործակցում է դաշինքի հետ եւ բարձրացրել է իր ռազմական պատրաստվածությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել