News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախկինում Libra անունով հայտնի նախագիծը առաջին հայտարարագրումից ավելի քան երկու տարի հետո փակվում է։ Facebook-ի կազմավորած Diem ասոցիացիան՝ թվային թոքենների կառավարման համար, իսպառ վաճառում է իր ակտիվներն այն բանից հետո, երբ կարգավորողները կոշտ քննադատել են այդ նախաձեռնությունը եւ հստակ հասկանալ տվել, որ այն ոչ մի ձեւով չի կարող իրականացվել։

Երբ Facebook-ը 2019թ. ներկայացրեց Libra-ն, մտադիր էր ստեղծել միասնական համաշխարհային արժույթ, որը շաղկապված կլինի այն նույն զամբյուղին, ինչ եւ դոլարը, եվրոն կամ գանձապետական մուրհակները։ Այդ պլանը արժանացավ խիստ քննադատության քաղաքական գործիչների եւ կարգավորողների կողմից, որոնք անհանգստացած են, որ Libra-ն կսեփականի կենտրոնական բանկերի իշխանության մի մասը, որոնք օգտագործում են փողերի ստեղծման մեխանիզմը որպես ազդեցության եւ շուկաների պաշտպանության լծակ։ Նաեւ մտահոգություն է հայտնվել, որ միասնական արժույթը կկիրառեն փողեր լվանալու համար։

Այժմ Դաշնային պահուստային հիմնադրամը վերջին հարվածը հասցրեց նախագծին՝ ճնշում գործադրելով Diem-ի (FB կրիպտոարժույթի նախագծի վերջին անվանումը) գործընկեր Silvergate բանկի վրա, որի հետ անցած տարվա ընթացքում ասոցիացիան փորձում էր թողարկել թվային արժույթ, տեղեկացնում է Bloomberg-ը։ Diem Association-ի ներկայացուցիչ Մայքլ Քրիթենդենի խոսքով՝ պարբերականի հրապարակած հոդվածում կան «որոշ փաստական սխալներ», բայց հետագա մեկնաբանություններից հրաժարվեց։

Եթե Diem-ն իսկապես վաճառում է ակտիվները, դա կարող է մատնանշել կրիպտոարժույթի հետագա զարգացման անհնարինությունը։ Սկզբում Libra-ն պետք է դառնար թվային թոքեն, որին աջակցելու էր ամբողջ աշխարհի արժութային զամբյուղը, բայց կարգավորողները արագ սառեցրին այս գաղափարը։ Հետո ստեղծվեց պարզեցված տարբերակը՝ դոլարին շաղկապված Diem թոքենը։ Բայց այս գաղափարն էլ կասեցվեց իշխանությունների կողմից։

Եղել են նաեւ այլ նշաններ, որ Diem նախագիծը չի իրականանալու, գրում է Verge-ը։ Անունը Meta-ի փոխած Facebook-ը վերջերս թողարկեց թվային քսակ, որը սկզբում ստեղծում էր Diem-ի համար, բայց այլ կրիպտոարժույթով։ Իսկ Facebook-ի տնօրեններից Դեւիդ Մարկուսը, որը սկզբում զբաղվում էր Libra-ով, հեռացավ ընկերությունից անցած տարվա վերջին այն բանից հետո, երբ հեռացավ նախագծի թիմի մեծ մասը։

Meta-ն մտադիր է միանալ NFT-բումին իր երկու կարեւոր արտադրանքի՝ Facebook-ի եւ Instagram-ի միջոցով։ ՏՏ հսկան մշակում է լիարժեք NFT-պլատֆորմ, որը կինտեգրվի սոցիալական ցանցերում։ Նոր սերվիսի միջոցով գրանցված օգտատերերը կկարողանան ակտիվները կիսել ընկերների հետ, ինչպես նաեւ հատել, վաճառել եւ գնել միմյանցով չփոխարինվող թոքեններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ