News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Meta Platforms Inc.-ը հայտարարել է աշխարհում արհեստական ինտելեկտով ամենաարագ գերհամակարգչի՝ AI Research SuperCluster (RSC)-ի մասին։ Ընկերությունն այդ գերհամակարգչի օգնությամբ ձգտում է արագացնել ԱԻ հետազոտությունները, քանի որ այն օգնում է ստեղծել մետատիեզերք։

RSC-ը կօգնի մեզ ստեղծել արհեստական ինտելեկտի նոր եւ ավելի կատարյալ մոդելներ, աշխատել հարյուրավոր տարբեր լեզուներով, մշակել հավելյալ իրականության նոր գործիքներ եւ այլն, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում։

«Մենք ներկայացրել ենք AI Research SuperCluster (RSC)-ը, որը արհեստական ինտելեկտով ամենաարագ գերհամակարգիչներից է, որոնք աշխատում են այսօր, եւ կդառնա աշխարհում ամենաարագն այն բանից հետո, երբ լիովին պատրաստ կլինի 2022թ. կեսին։ Ներկայում ԱԻ-ն կարող է կատարել այնպիսի խնդիրներ, ինչպիսին են մի լեզվից մյուսին տեքստի թարգմանությունը եւ օգնությունը պոտենցիալ վտանգավոր կոնտենտի հայտնաբերման հարցում, բայց ԱԻ հաջորդ սերնդի ստեղծման համար պահանջվում են հզոր գերհամակարգիչներ, որոնք կկարողանան կատարել քվանտիլիոն գործողություններ մեկ վայրկյանում»։

RSC-ը կօգնի Metas AI-ի հետազոտողներին ստեղծել ԱԻ ավելի կատարյալ մոդելներ, որոնք կկարողանան սովորել տրիլիոնավոր օրինակների վրա, աշխատել հարյուրավոր տարբեր լեզուներով, անխոչընդոտ վերլուծել տեքստը, պատկերները եւ տեսանյութը միասին, մշակել հավելյալ իրականության նոր գործիքներ եւ այլն։ Վերջնարդյունքում աշխատանքը, որն արվել է RSC-ի ուղղությամբ, կբացի հաջորդ խոշոր հաշվողական պլատֆորմի՝ մետատիեզերքի ստեղծման ճանապարհը, որտեղ կարեւոր դեր կխաղան ԱԻ հիմքի վրա ստեղծված հավելվածները եւ արտադրանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ