News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան ջանասիրաբար աշխատում է իր եվրոպացի գործընկերների եւ ԱՄՆ-ի հետ, որպեսզի Ուկրաինայում ճգնաժամը թուլացնելու ուղիներ գտնի, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, հայտնում է Reuters-ը։

«Ուկրաինայում իրավիճակը շատ լարված է, բայց մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ նախաձեռնությունները՝ դեէսկալացիայի գործընթաց սկսելու համար»,- Ֆրանսիայի Սենատում ասել է Լը Դրիանը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան համերաշխ է Արեւելյան Եվրոպայի երկրների հետ, որոնց վրա ստեղծված իրավիճակը կարող է ավելի անմիջական ազդեցություն ունենալ։ «Մի քանի օրից ես իմ գերմանացի գործընկերոջ (Աննալենա Բերբոք) հետ կմեկնեմ Կիեւ, այնուհետեւ կրկին Ռումինիա՝ ռումինացի գործընկերներին մեր համերաշխության մեջ վստահեցնելու համար»,- հավելել է նա:

ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ Ռումինիան 600 կմ սահման ունի Ուկրաինայի հետ եւ պատրաստվում է ուկրաինացի փախստականների հնարավոր հոսքին «ռուսական ներխուժման» դեպքում։

ՆԱՏՕ-ն Ռումինիայում մինչեւ 4000 զինծառայող ունեցող բազմազգ ուժեր ունի: Ֆրանսիան նույնպես առաջարկել է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ զորքեր ուղարկել այնտեղ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ