News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պետք է նաեւ իր ուժերը դուրս բերի Ուկրաինայից, Վրաստանից եւ Մոլդովայից, որտեղ դրանք տեղակայվոած են առանց այդ երկրների համաձայնության, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Սթոլթենբերգի խոսքով՝ Ուկրաինայի մերձակայքում բելառուսական եւ ռուսական զորքերը բարձր աստիճանի պատրաստականության են բերված։ «Լարվածությունն աճում է։ Ռուսաստանը ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը, եւ մենք ոչ միայն տեսնում ենք ավելի շատ զորքեր Ուկրաինայի շուրջ, այլեւ Բելառուսում»,- ասել է նա: Դաշինքի ղեկավարն այս իրավիճակն անվանել է «անթափանց», հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Միեւնույն ժամանակ, դա ստիպում է էլ ավելի մեծ ջանքեր գործադրել քաղաքական լուծման համար»,- ասել է նա։ Սթոլթենբերգը նաեւ նշել է, որ բոլոր կողմերը պետք է «կառուցողական ոգով երկխոսություն վարեն՝ հակամարտությունները լուծելու համար, այդ թվում՝ «նորմանդական ձեւաչափով»։

Միաժամանակ նա նշել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ փոխզիջումների չի գնա դաշինքին միանալու ցանկացած երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի իրավունքի հարցում։

Նա հավելել է, որ «քաղաքական բանակցություններում հաջողության ակնկալիքով» ՆԱՏՕ-ն «պատրաստվում է վատագույնին»։ «Մենք ուժեղացնում ենք մեր ներկայությունը, այդ թվում՝ Բալթիկ եւ Սեւ ծովերի տարածաշրջաններում»,- ասել է Սթոլթենբերգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում մի քանի օրում ինքը Ֆրանսիայի գլխավորությամբ 5 հազարանոց առաջապահ ջոկատ կտեղակայի սեւծովյան տարածաշրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ