News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջիկա հնարավոր զարգացումներին, սահմանադրական փոփոխություններին և, ըստ ամենայնի, կառավարման համակարգի փոփոխություններին ընդառաջ, ինչպես երևում է, Նիկոլ Փաշինյանը փորձում է ավելի ամրապնդվել՝ դրա համար իշխանությունը փաստացի կենտրոնացնելով ընդգծված հավատարիմների ու յուրայինների ձեռքերում, և նրանց նշանակում է առանցքային պաշտոններում:

Մասնավորաբար, նախ՝ ընտրություններից հետո նա ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Ալեն Սիմոնյանին, իր հավատարիմ «զինակիցներից» ևս մեկին՝ Ռոմանոս Պետրոսյանին, ուղարկեց Պետական վերահսկողական ծառայություն, նախկին գլխավոր խորհրդականին՝ Հակոբ Սիմիդյանին, նշանակեց շրջակա միջավայրի նախարար, Սուրեն Պապիկյանին էլ՝ պաշտպանության նախարար: Այս օրերին տեղեկություններ տարածվեցին, որ ՔՊ-ն հանրապետության նախագահի պաշտոնի համար առաջադրելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Տեղեկություն կար, որ աշխատակազմի ղեկավար կդառնա Նաիրի Սարգսյանը, որը երեկ ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից:

Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Սարգսյանը հնարավոր է նշանակվի դեսպան: Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում Արմեն Փամբուխչյանն էլ կնշանակվի արտակարգ իրավիճակների նախարար: Կառավարության կուլիսներում խոսում են, որ այսպիսով, Փաշինյանը փաստացի «ռեսթարթ» է անում թիմը՝ առաջին պլան բերելով հատկապես «հին գվարդիայի» ներկայացուցիչներին, որոնց նա լիարժեք վստահում է: Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը համոզված է, որ նրանք ինչպես իրեն հավատարիմ եղել են, այդպես էլ լինելու են՝ անկախ առկա ու սպասվող վայրիվերումներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ