News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 27-ի նիստում որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Միշա Վարուժանի Թադևոսյանին (ծնվ.՝ 29.12.1995 թ.):

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու¬թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

Միշա Թադեւոսյանը ներկայումս աշխատում է ՀՊՄՀ մանկավարժության ամբիոնում որպես Մանկավարժության ամբիոնի դասախոս: Ունի տպագրված 7 գիտական հոդված, համահեղինակ է 2 ուսումնամեթոդական մանկավարժական ձեռնարկների։  Մանկավարժական գործունեության շրջանակում դասավանդում է ՀՀ ոստիկանության կրթամալիրում, մասնակցում  ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի որպես դասընթացավար։

Մ.Թադևոսյանը անդամակցում է մասնագիտական-հետազոտական միավորումների և ցանցերի. հանդիսանում է Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի, Էրազմուս + բարձրագույն կրթության բարեփոխումների հետազոտական թիմերի անդամ:

2019թ.-ին «ԱՄՆ միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին» շրջանակում եղել է միջազգային հեղինակավոր Վաշինգտոնի, Արիզոնայի, Սիրակուսի, Փիթսբուրգի համալսարաններում։

2021թ․-ի նոյեմբերի 11-ին կայացել է Մ․Թադևոսյանի «Կրթության կազմակերպման հիմնախնդիրները ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» թեմայով ատենախոսության պաշտպանությունը․ դեկտեմբերի 17-ին  նրան շնորհվել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է Ֆելիքս Վարդանի Հայրապետյանին (ծնվ.՝ 1995 թվականի դեկտեմբերի 1-ին):

Նա 2021 թվականի նոյեմբերի 23-ին պաշտպանել է ատենախոսությունը, և նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Միավոր շրջանում և կիսահարթությունում հոլոմորֆ, հարմոնիկ և ողորկ ֆունկցիաների որոշ կշռային դասերի կշռային ինտեգրյալ ներկայացումներ և հատկություններ» թեմայով: Աշխատում է Երևանի պետական համալսարանի «Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետիդիֆերենցիալ հավասարումների» ամբիոնում որպես դասախոս:

Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:

Տպել
Ամենաշատ