News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 17
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 27-ի նիստում որոշեց «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ առողջապահության նախարարությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-նընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: Ընկերության 100% պետական սեփականությունհանդիսացողբաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահված է  Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Մահճակալային ֆոնդը կազմում է 50 մահճակալ, ընկերությունում տարեկան բուժվում են միջինը 600-650 հիվանդ։

Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է  Կոտայքի մարզ, գ. Քասախ, Ռ.Սաֆարյան փող. 10 հասցեում։

Շենքեր-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 2299.8 քմ, շենքեր-շինություններին հատկացված հողամասը կազմում է 1.109 հա:

«Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ՀՀ կառավարության 12.03.2020թ. N285-Ա և 29.04.2021թ. թիվ 690-Ա որոշումներովերկու անգամ ներկայացվել են մրցույթով մասնավորեցման։ Մրցույթները չեն կայացել հայտ չլինելու պատճառով։  

Սույն նախագծով նախատեսվում է «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ առողջապահության նախարարությանը։

Նախատեսվում է նաև Ընկերությանը պատկանող Կոտայքի մարզ, Քասախ համայնք, Ռ.Սաֆարյանփող., 10 հասցեում գտնվող անշարժգույքովվճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց և «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ի կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

Տպել
Ամենաշատ