News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է  Էնթոնի Փրայսի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ավիաընկերությունից:

Էնթոնի Փրայսը ավիացիոն և զբոսաշրջության ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձ և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել British Airways-ում, Air New Zealand-ում, FlyBMI-ում։ Վերջին տարիներին նա աշխատել է որպես թռիչքների մատակարարման ռազմավարության ղեկավար Agoda ընկերությունում,  որը Booking.com ապրանքանիշի մաս է։ Է. Փրայսի հարուստ փորձը ներառում է նաև Էյր Արաբիա ընկերությունում Եվրոպայի տարածաշրջանային գլխավոր տնօրենի պաշտոնը: Ֆլայ Արնայի նորանշանակ գործադիր տնօրենն ունի բիզնես ծրագրերի խթանման հարուստ փորձ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Թաիլանդում, Հյուսիսային Աֆրիկայում և Եվրոպայում:

Հիմնվելով նախորդ պաշտոններից ձեռք բերված գիտելիքների և փորձի վրա՝ Էնթոնի Փրայսը սերտորեն կաշխատի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելով ընկերության զարգացումը և ստեղծելով կայուն արժեք հաճախորդների ու բաժնետերերի համար:

Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ