News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թել Ավիվի Աշխատանքային դատարանը հինգշաբթի առավոտյան կարգադրել է արգելել ուսուցիչների՝ նոր կանոնների դեմ գործադուլը, որոնք դպրոցականներին ազատում են կարանտինից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Times of Israel-ը։

Պարբերականի համաձայն՝ արտակարգ դատարանի որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ կառավարությունը դիմում է ներկայացրել հունվարի 27-ից ծրագրված գործադուլի մասին, որը կազմակերպել էր Իսրայելի ուսուցիչների արհմիության ղեկավար Յաֆա Բեն Դավիդը՝ հինգշաբթի օրվանից կրթության համակարգում աշակերտների համար կարանտինի վերացման դեմ։ Պարբերականը նշում է, որ հինգշաբթի Իսրայելում դպրոցները կաշխատեն նոր սխեմայով, բացառությամբ Երուսաղեմի եւ երկրի հյուսիսում գտնվող մի քանի շրջանների, որտեղ դասերը չեղարկվել են ձյան տեղումների պատճառով։

Հունվարի 27-ից Իսրայելում բոլոր դպրոցականները «պետք է հակագենի շաբաթական երկու տնային թեստ հանձնեն՝ կիրակի եւ չորեքշաբթի օրերին, նախքան ուսումնական հաստատություն մտնելը», որից հետո արդյունքը «պետք է ներկայացվի կրթության նախարարության կայքում», հինգշաբթի առավոտյան նշել է առողջապահության նախարարությունը: «Թեստի բացասական արդյունքով աշակերտը սովորականի պես գնում է դպրոց: Դրական արդյունքով աշակերտն ուսումնական հաստատություն չի գնում, այլ անտիգենի լաբորատոր հետազոտություն է անցնում: Եթե ​​թեստի արդյունքը բացասական է, նա վերադառնում է ուսման, դրական արդյունքի դեպքում հինգօրյա կարանտին է անցնում, որից դուրս գալ հնարավոր է չորրորդ եւ հինգերորդ օրերին երկու տնային թեստերի բացասական արդյունքի դեպքում, պարզաբանել է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Մեկ շաբաթ առաջ Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթը հայտարարել էր նոր կարանտինային սխեմայի մասին։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունն այնուհետ տեղեկացրել էր, որ «նոր սխեման կկիրառվի մանկապարտեզային եւ դպրոցական բոլոր տարիքի երեխաների համար»։ Տանը հանձնած թեստի դրական արդյունքի դեպքում աշակերտը «պետք է թեստ հանձնի վերահսկվող հսկիչ կայանում», հավելել էին գերատեսչությունում:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում նշել են, որ այն աշակերտները, ովքեր հունվարի 27-ից շփվել են վարակվածների հետ, ստիպված չեն լինի ինքնամեկուսացվել։ Ընդ որում, ախտանիշներ դրսեւորող ուսանողները «ստիպված կլինեն տանը մնալ», հավելե են առողջապահության նախարարությունում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ