News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Դատարանի որոշումը սպասելի էր, որովհետեւ նախկին փուչիկները, որոնք մարդիկ ձեւավորել էին, պայթեց. Արդարացի դատավարություն եղավ եւ այդ ամեն ինչը պարզվեց: Այս մասին, հունվարի 26-ի երեկոյան, կալանավայրից դուրս գալուց հետո լրագրողների հետ րույցում ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ):

Հարցին, թե որոնք են լինելու իր առաջին քայլերը, նա պատասխանեց. «Առաջինը պետք է այցելեմ Վեհափառին, օրհնություն ստանամ: Օրս կանկացնեմ ընտանիքիս հետ: Հունվարի 28-ին, քանի որ բանակ չունենք, բայց ունենք լիքը տղերք, որոնք է բանակի համար, հայրենիքի համար հոգի ու կյանք են տվել, կայցելեմ «Եռաբլուր», կհանդիպեմ տղերքին: Կգնամ իմ զոհված գեներալներին, սպարապետին, իմ զինվորներին զեկույց տալու: Ամսի 29-ին կհանդիպեմ իմ մարտական ընկերներին, կմտնեմ իմ մարտական տրամադրության մեջ, ինչպիսին եղել եմ կյանքում եւ կշարունակեմ այնպես, ինչպես ապրել եմ»:

Նա նշեց, որ Գորիսի ՔԿՀ-ում պահվում է նաեւ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը. «Կալանավայրերում տանջվում, չարչարվում են, չեմ ասում ծեծում են, չկա այդպիի բան, բայց կա մեկ ուրիշ բան՝ մարդուն հոգեպես կոտրել: Իսկ դրան ենթարկեցին Մեղրիից Մխիթար Զաքարյանին, Սիսիանից Արթուր Սարգսյանին, Քաջարանից Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխքաղաքապետ Մենուային, եւ բազում տղաների: Բոլորի հանդեպ, որոնք դուրս կգան ճշմարտությունն ասելու, ասելու, որ հայրենիքը կործանվում եւ կործանում են այսօրվա իշխանությունները, բոլորին կփակեն, կփորձեն հանձին առաջին դեմքերի կոտրել ամբողջ ժողովրդին: Ժողովրդին ասում են՝ տեսեք, քաղաքապետին չենք խնայել, դեպուտատին չենք խնայել, ձեզ էլ չենք խնայի: Ժողովրդի այն մասնիկը, որը գիտակցում է՝ ինչ է հայրենիը, կուչ չի գալու, ծնկի չի գալու»,-ասաց նա:

Աշոտ Մինասյանը հայտարարեց, որ իր հանդեպ տեղի ունեցածից հետո ինքն ավելի է ակտիվացնելու իր գործունեությունը. «Փողոցներում ծեծված, պադիեզներում վախեցած, հայաթներում կուչ եկած տեսակն այսօր իշխանության է: Ի՞նչ էիք ուզում նրանցից: Ես կոչ կանեի՝ ոտքի ժողովուրդ»,-ընդգծեց նա:

Նշենք, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) երեկ երեկոյան ազատ արձակվեց կալանքից։ Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման փոխարեն կիրառվեց չհեռանալու մասին ստորագրություն եւ գրավ։

Տպել
Ամենաշատ