News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Մեկ տարվա ընթացքում Թուրքիայում փոքրամասնությունները եւ փախստականները շարունակել են տառապել մարդու իրավունքների խախտումներից, ատելության հրահրումից եւ հարձակումներից, տեղեկացնում է Stockholm center for freedom-ի զեկույցը։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նրա գլխավոր դաշնակից՝ Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դեւլեթ Բահչելին մեկ տարվա ընթացքում շարունակել են օգտագործել տարաձայնություններ առաջացնող ուլտրաազգայնական հռետորաբանություն, հատկապես քրդերի հանդեպ՝ նպաստելով հանցավորության աճին ատելության հողի վրա։

Կառավարությունը քիչ ջանքեր է գործադրել դավանանքի ազատության հարցերի լուծման համար, ներառյալ կրոնական փոքրամասնություններին իրավասուբյեկտության տրամադրումը եւ վարչության անդամների ընտրությունների անցկացման թույլտվությունը։

Վերջին տվյալների համաձայն, որոնք տրամադրել է  ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլին, Թուրքիայում ապրում է ընդհանուր առմամբ 4 038 857 փախստական ամբողջ աշխարհից։ Սիրիայում երկարատեւ հակամարտությունից փրկվել փորձող փախստականների հանդեպ վերաբերմունքը երկրում աստիճանաբար կոշտանում է, այստեղ առաջ նրանց ընդունում էին գրկաբաց, կարեկցանքով, քանի որ նրանց թիվը վերջին տասնամյակում ավելացել է։

Ինչպես նշվում է զեկույցում, հուլիսին Թուրքիայի կենտրոնական մասում քրդական ընտանիքի յոթ անդամ սպանվել է զինված հարձակման հետեւանքով. հարձակվողները փորձել են հրդեհել նրանց տունը. դա, իրավապաշտպանների խոսքով, ռասիստական հարձակում էր։

Կառավարական ավտոմեքենաները 4 տարում վրաերթի են ենթարկել 57 անցորդի, 16 մարդ զոհվել է, 41-ը՝ մարմնական վնասվածքներ ստացել, ավելացնում են հեղինակները։

Ոչնչացման սպառնալիքի տակ է հայտնվել նաեւ հայկական մշակութային ժառանգությունը։

1603թ. հայկական եկեղեցին, որը գտնվում էր Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության կողմից պահպանվողների ցուցակում, հունվարին վերացվել է այն բանից հետո, երբ այն ձեռք էր բերել մասնավոր անձը։

Մարտին Անկարայի Ուլուս շրջանում շինարարության ժամանակ, վերակառուցողական նախագծի շրջանակում, քանդվել է հին հայկական գերեզմանատունը, եւ այդ տեղում հայտնաբերվել են մարդկային մասունքներ։

Հին հայկական գերեզմանատունը Թուրքիայի արեւելյան Վան նահանգում օգոստոսին քանդել են բուլդոզերներով, եւ ոսկորները ցաքուցրիվ են արել դաշտով մեկ, ինչն առաջացրել է հայ համայնքի եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների զայրույթը։

Հայկական բողոքական եկեղեցին Դիարբեքիր նահանգում 10 տարով տրվել է վարձակալության մշակույթի եւ տուրիզմի նախարարությանը՝ հանրային գրադարան օգտագործելու համար։

Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին կենտրոնական Թուրքիայի Աքշեհիր շրջանում դառնալու է «Հումորի համաշխարհային վարպետների տուն»՝13-րդ դարի թուրք հայտնի երգիծաբան Նասրեդդին Հոջայի հայրենի քաղաքում «հումորի գյուղ» ստեղծելու նախագծի շրջանակում։

Զեկույցում նշվում է նաեւ այն դեպքի մասին, երբ Թուրքիայի պատգամավորը հարձակվել էր հայ պատգամավորի վրա՝ սպառնալով ցեղասպանությամբ։

Զեկույցի հեղինակների խոսքով՝ թուրքական խորհրդարանի պատգամավորը հայկական ծագում ունեցող պատգամավոր Կարո Փայլանին սպառնացել էր նույն ճակատագրով, ինչին արժանացել էին նրա նախնիները, ԱՄՆ վարչակազմի կողմից հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն ճանաչելու բանակռիվների ֆոնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հերիք է մասնակցեք ՆԱՏՕ-ական խարդավանքներին. Էդուարդ Շարմազանով
Նիկոլի գործընկերները հրապարակային ասում են՝ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը նա փոխել է դեպի Արեւմուտք...
Սահմանադրությանը հակասում են Արցախի կարգավիճակի անտեսման հարցերը ․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդ
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցություններում իրավական անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտության մասին․․․
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է մի շարք դեսպանների. Քաննարկել են Հայաստան-Թուրքիա գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 10-ին ընդունել է…
Կա այլ՝ փակ օրակարգ թուրքական նախապայմաններով, որի մասին ՀՀ դե ֆակտո իշխանությունը ոչինչ չի հայտնում. թուրքագետ
Եթե իսկապես այդ հանդիպումները այլ՝ գաղտնի օրակարգ չունենային, այլ միայն կոչված լինեին կողմերի միջև դիվանագիտական...
Արարատ Միրզոյանը «Atlantic Council»-ի շրջանակում խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների…
Հատուկ բանագնացները համաձայնել են կարգավորման գործընթացը շարունակել առանց նախապայմանների․ Թուրքիայի ԱԳՆ
Նրանք հաստատեցին գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց համաձայնությունը․․․
Ֆոտոռեպորտաժներ