News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 17
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Մեկ է՝ մի բան լավ չեմ հասկանում. Նոյեմբերի 12-ին, Նախիջևանի հետ սահմանագծին պայմանագրային զինծառայող է անհետանում (Վահե Մանուկյան): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՊՆ-ն այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնում։ Ես այդ մասին իմանում եմ Վայոց ձոր կատարած մարզային այցի ժամանակ, այն էլ լրիվ պատահական խոսակցությունից։

Գրություն եմ ուղարկում ՊՆ, երկրորդ փորձից ՊՆ-ն հաստատում է։ Գրություն եմ ուղարկել նաև Քննչական ծառայություն, որտեղից հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 361 հոդվածի 1-ին մասով՝ Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը։

Փորձում եմ վերլուծել զինծառայողի դրդապատճառները՝ լրիվ խճճված պատմություն է։

Պայմանագրային ծառայող է, հերթափոխից հետո իջնելու էր ու 3-ամյա պայմանագրի ժամկետն ավարտվում էր։ Վերջինիս կինը իմ հետ հեռախոսազրույցում նշում է, որ նպատակ են ունեցել ևս մեկ 3-ամյա պայմանագիր կնքել։

Դիրքում, կարծես թե, միջադեպ՝ ոչ կանոնադրական հարաբերությունների խախտում չի եղել։ Այսինքն՝ ծառայության հետ կապված խնդիր, կարծես թե, չի եղել։

Միայն հայտնի է, որ ընկերոջը «վեշ» է եկել, վերջինիս ոտքը վնասված է եղել և խնդրել է Վահե Մանուկյանին իջնել ու վերցնել։

Վահե Մանուկյանն իջել է, այդ ընթացքում եղել հարևան հայկական դիրքում, որից հետո իր դիրք վերադառնալուց հետո անհետացել է։

Կորած զինծառայողը ամուսնացած է, ունի երեք երեխա ու նրա դիրքը թողնելու ու որևէ տեղ փախնելու դրդապատճառը չեմ տեսնում։

Ուշագրավ է, որ զինծառայողին վտանգավոր՝ միջդիրքային հատվածում առևանգելու վարկածը չի դիտարկվում, այդպես եմ հասկանում ՊՆ-ից և Քննչականից եկող գրություններից։

Դժվար է ասել, թե իրականում ինչ է պատահել, բայց այս միջադեպի հետ կապված տարօրինակ հանգամանքները չափից շատ են։

Հուսով եմ, որ այս գործի մանրամասները շուտափույթ կպարզվեն, իսկ զինծառայողի գտնվելու վայրն ու անհետանալու հանգամանքները կպարզվի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել են համածառայակիցները. ՔԿ
Ինչպես արդեն հայտնել էինք, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր…
Նախնական տվյալներով ժամկետային զինծառայող Արգիշտի Եղյանն ինքնասպան է եղել. ՔԿ-ում գործ է հարուցվել
Հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ...
«Հայրը գիշերը խոսել էր որդու հետ, բարձր տրամադրությամբ է եղել». մահացած հայտնաբերված զինծառայողը Շաքի գյուղից էր (ֆոտո)
Արգիշտին հավասարակշռված, գրագետ, զարգացած, խելոք տղա էր...
Զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի դին՝ հրազենային վիրավորումով
Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները…
Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների...
«Աշխատող ընտանիքից էր». ծառայակցի կողմից արձակված կրակոցից մահացած Սամվել Սանեյանը Ծովագյուղից էր
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սամվել Սանեյանը մահացել է...
Ամենաշատ