News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Այս շաբաթ մենք պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։

Նա հայտնեց, որ հիվանդացածների միայն 5–6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման, ինչը միակ ուրախալի լուրն է, եւ դա պահյմանավորված է պատվաստվածների ընդգրկվածների քանակով:

«Ունենք մահճակալների ծավալման պլանը, այս պահին դեռ այն ամբողջովին չենք գործարկել, ներկայում 6 բժշկական կենտրոն է ընդգրկված կորոնավիրուսի բուժման մեջ»,–ասաց նա։

Անահիտ Ավանեսյանը նշեց նաև, որ պատվաստումները ևս ակտիվ շարունակվում են։ «Մեր քաղաքացիների 45,3 տոկոսը ստացել է առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափը 37 տոկոսն  է ստացել, և նկատվում է պատվաստումների թվի աճ»,–ասաց նա։

Նախարարը վստահեցրեց` պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում ասիմպտոմ կամ սիմպտոմները թեթև են ու հարբուխի նշաններ են:

Ավանեսյանն ասաց, որ Հայաստանն ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով. կան բոլոր տեսակի պատվաստանյութերը, իսկ «Pfizer»-ն առաջիկայում կլինի Հայաստանում:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվում են հիմնականում 35-ից 60 տարեկանները, 65+ քաղաքացիների պատվաստումներն 18-19 տոկոս է, ինչը մտահոգիչ է, քանի որ նրանք են գտնվում ռիսկի խմբում:

Անահիտ Ավանեսյանը հայտնեց նաև, որ պատվաստումներ թվի աճ է նկատվում նաև մինչև 18 տարեկանների շրջանում. 12-ից 17 տարեկանների շրջանում արդեն պատվաստվել է 1675 հոգի, որոնք ստացել են առաջին դեղաչափը, իսկ 2-րդ դեղաչափը ստացել է 1000 հոգի:

Պատվաստումներ ակտիվ իրականացվում են Վայոց ձորի, Արարատի մարզում. ակտիվ է նաև Երևանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ