News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Արցախի օկուպացրած տարածքներից տեղահանված բնակիչներն այսօր՝ հունվարի 27-ին, բողոքի ակցիա են կազմակերպել Կառվարության դիմաց՝ ներկայացնելու խնդիրներն ու պահանջները։

«Մեր հարցերը, որոնք հարցերի կոմպլեքս է, կլուծվի միայն հայրենիք վերադարձի արդյունքում: Պահանջում ենք Արցախի Հանրապետության բռնազավթած բոլոր տարածքների վերադարձ։ Այս ընթացքում երեւի ռուսամետ շրջանակների կողմից տարածվում են լուրեր, որ գոնե Շուշիի ու Հադրութի մասով հնարավոր է վերադարձ, մի բան կանենք: Այդպես ասողները չեն հարգում Արցախի ժողովրդի կամարտահայտության իրավունքը։ Իսկ Արցախի ժողովուրդը ստեղծել է Արցախի Հանրապետություն ու պահանջում է դրա իրավաքաղաքական ճանաչում, որը Հայաստանի բոլոր իշխանությունների կողմից արհամարհվել է, եւ արդյունքում եղել է այս աղետը: Մեր հարցերի միակ լուծումը Արցախի ճանաչումն էր, որ այդպես էլ չարվեց ու հասել ենք այս վիճակին»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հարդրութի» ՀԿ ղեկավար Լեւոն Հայրյանը:

Տեղահանված արցախցիները համոզված են, պատերազմի ավարտից հետո առաջացած բոլոր խնդիրները կարելի է լուծել միայն Ադրբեջանի բռնազավթած տարածքների վերադարձի դեպքում, երբ իրենք կվերադառնան իրենց տներ։

«Իրենց դրել են ուժեղ քաղաքագետի  տեղ, ասում են՝ մենք դեմոգրաֆիական խնդիրներ ենք լուծում: Այն տարածքում, որը մնացել է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո, դեմոգրաֆիական հարց չկա, դեռ նմի բան էլ խիտ է բնակչությունը: Մենք երբ վերադառնանք մեր տները, այդ ժամանակ կառաջանան նման խնդիրներ, որովհետեւ չեն կարողանա մեզ տնով, աշխատանքով բավարարեն, սնեն: Մեր հարցերը կլուծվեն միայն Հադրութը, Քաշաթաղը, Շահումյանը, Քարվաճառը, Շուշին վերադարձնելով։ Մեր իշխանությունները պետք է լծված լինեն այդ գործին, ինչը մենք չենք տեսնում։ Իշխանությունները խոսում են ամեն ինչից, բացի Արցախի վերադարձից, ինչի՞ են նստել իշխանության գլուխ, չենք հասկանում»,-ասաց Հայրյանը:

Նա ընդգծեց, որ եթե Արցախի Հանրապետության տաածքները չվերադարձվեն, անգամ Երևանում հայի համար կյանք չի լինելու. «Եթե Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հայտարարեց, որ  նախկինները սերմ գողացող մկներ էին:  Այսօրվա իշխանություններն ավելի սարսափելի բանի են գնացել, սրանք արդեն սաղմն են ուտում, մեր ազգի գոյաբանական հիմքն են ուտում: Արցախը չկա, հայկական չէ, արդեն քարեր են նետվում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Թե ժողովուրդն ի՞նչ բանի է, չենք հասկանում։ Հայ ժողովուրդը պետք է զարթնի ու բարձրացնի հարցերը»,-ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավարը:

Ակցիայի մասնակիցները դչանից հետո երթով շարժվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, ապա նաեւ ԱԳՆ շենք ու հնչեցնել իրենց մտահոգող հարցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Ամենաշատ