News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը տեղեկացրել է, թե որ փուլում է սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքի նախապատրաստման գործընթացը։

«Սպասում ենք վարչապետի ստորագրությանը, որպեսզի խորհուրդն սկսի աշխատանքը»,- տեղեկացրել է Անդրեասյանը կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։

Նախարարը հիշեցրել է, որ մրցութային հիմքով ընտրվել են հասարակական կազմակերպությունները եւ արտախորհրդարանական ուժերը, որոնք մասնակցելու են խորհրդի աշխատանքին։ Վարչապետին է ներկայացվել նաեւ աշխատանքների ժամանակացույցը։ 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարել էին, որ բոյկոտում են այս նախաձեռնությունը և թեկնածուներ չեն առաջադրելու: Սահմանադրական փոփոխությունների խորհրդում իշխանությունից ընդգրկվելու են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, նաև Մարդու իրավունքների պաշտպանն ու ԲԴԽ-ից մեկ անդամ։

Խորհրդում արտախորհրդարանական ուժերից ընդգրկվելու են ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը և «Հանրապետություն» կուսակցությունից՝ Մասիս Մելքոնյանը, ՀԿ-ներից՝ Դանիել Իոաննիսյանը, Տիգրան Եգորյանը և Արթուր Սաքունցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ