News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՌԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, միջազգային իրադրության բարդացման հետ կապված, առաջարկել է արտահերթ զինվորական կոչումներ տալ Ռուսաստանի ամբողջ պատգամավորական կազմին։ Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։

«Բոլոր կոմունիստ պատգամավորներին՝ եֆրեյտորի կոչում, էսէռներին՝ սերժանտի, «Միասնական Ռուսաստանին»՝ լեյտենանտի, իսկ ՌԼԴԿ-ին՝ գնդապետի։ Դե, իսկ ինձ առանձին՝ գեներալ-մայորի, դեռեւս Ռուսաստանի առաջին նախագահն է այն շնորհել ինձ, բայց այդ ժամանակվանից ի վեր որոշումը ձեւակերպված չէ»,- գրել է քաղաքական գործիչը։

Ավելի վաղ Ժիրինովսկին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես նաեւ նրա զինակիցները, պետք է փախչեն երկրից։

ՌԼԴԿ առաջնորդը նշել է, որ ցանկացած բանակցություն Ուկրաինայի նախագահի հետ լիովին բացառվում է։ Ժիրինովսկին նաեւ կարծիք է հայտնել, որ «Ուկրաինայի վերջն է», քանի որ արդեն այժմ երկրում չեն հերիքում էներգառեսուրսներն ու անգամ մթերքները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ