News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանն առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում, ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) ներկայացված զեկույցում։

«Զեկույցում Մոնիտորինգային կոմիտեն ողջունում է այն փաստը, որ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել իր ժողովրդավարական զարգացման գործում 2018 թվականին քաղաքական ղեկավարության փոփոխությունից հետո եւ հաջողությամբ դուրս է եկել լուրջ քաղաքական ճգնաժամից, որն առաջացել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով, որը հաղթահարվեց մինչեւ 2021 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները»,- ասվում է զեկույցում։

Զեկույցում կոմիտեն գնահատում է ձեռք բերված առաջընթացը եւ մնացած խնդիրները, այդ թվում՝ ընտրական բարեփոխումների, ինստիտուցիոնալ ուժերի հավասարակշռության, քաղաքական միջավայրի, դատաիրավական բարեփոխումների եւ ԶԼՄ-ների միջավայրի հետ կապված, եւ մի շարք կոնկրետ առաջարկություններ է տալիս:

Կոմիտեն կշարունակի ուշադիր հետեւել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանն առնչվող զարգացումներին, այդ թվում՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների պլանի համատեքստում:

Ընդհանուր առմամբ, Վեհաժողովը ողջունում է այն փաստը, որ Հայաստանը հաջողությամբ դուրս է եկել քաղաքական լուրջ ճգնաժամից, որը հրահրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ելքով։ Ճգնաժամը լուծվեց 2021 թվականի հունիսին կայացած արտահերթ ընտրություններով, որոնք կազմակերպվեցին ժողովրդավարական ճանապարհով՝ չնայած խիստ բեւեռացված միջավայրին, նշվում է զեկույցում։

«Վեհաժողովը ողջունում է նաեւ բարեփոխումների իրականացումը, 2018 թվականին քաղաքական ղեկավարության փոփոխությունից հետո նոր նախագծերի մեկնարկը եւ Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի համագործակցության աստիճանը, այդ թվում՝ խորհրդարանական պատվիրակության մակարդակով»,- ասվում է զեկույցում։

«Մասնավորապես, 2019 թվականի հոկտեմբերին Անձնական տվյալների մշակման մասով Անձանց պաշտպանության մասին կոնվենցիան փոփոխող արձանագրության ստորագրումը, 2020 թվականի մայիսին Սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիայի վավերացումը, նոր Քրեական օրենսգրքի եւ նոր Քրեական դատավարական օրենսգրքի ընդունումը 2021 թվականին, որոնք շատ ավելի համահունչ են եվրոպական չափանիշներին, քան նախորդ օրենսգրքերը»,- հավելում են զեկույցների հեղինակները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ